Մամուլ Page 31

Մեր ոգին վճռական է, կամքը՝ անկոտրում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել: «Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր տոնացույցի  ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից: Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի ներդրում ունեցավ արցախահայությունը: Հայրերի ու պապերի սխրանքով դաստիարակված մերօրյա հերոսները խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը «հայրենասիրական» քայլ է կատարել. Թուրքիայում հայերենն է հնչել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում․ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին ելույթ է ունեցել հայերենով, այն պարագայում, երբ սեւծովյանի աշխատանքային լեզուն ռուսերենն է կամ անգլերենը, եւ նա երկու լեզվին էլ լիարժեք տիրապետում է։ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․…

Կարդալ ավելին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոստումը երկու անգամ է՝ հետաձգվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023թ.-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ բրիտանահոլանդական Shell ընկերությունը։ «Մարտ ամսին ընկերությունը կբացի 3 բենզալցակայան, եւ դրանք կլինեն նոր, ժամանակակից բենզալցակայաններ»,- խոստացավ նախարարը։ Նախարարի այս խոստումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն բենզալցակայանները դեռեւս չեն բացվել։…

Կարդալ ավելին

Հոկտեմբերին քննիչ հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանի որոշմամբ՝ մայիսի 2-ին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Հանձնաժողովի գործունեության ժամկետը հոկտեմբերին արդեն մեկ…

Կարդալ ավելին