Մամուլ Page 88

Վարչապետի աշխատակազմի հերթական խոշոր դրամաշնորհը՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարտի 13-ին վարչապետի աշխատակազմը հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Դրամաշնորհը կազմում է 74 մլն 800 հազար դրամ՝ 192 հազար դոլար։ Դրամաշնորհի պայմանագրից տեղեկանում ենք, որ գումարը ՊՈԱԿ-ին փոխանցվել է իր շենքային պայմանները բարելավելու, այսինքն՝ ՊՈԱԿ-ի շենքը վերանորոգելու…

Կարդալ ավելին

Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Հայաստանը երբեւէ չպետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Դա կլինի ազգային ողբերգություն: Սրանով մենք ոչ միայն Արցախի մահվան դատավճիռը կստորագրենք, այլեւ մեր ինքնասպանության: Մենք այդպես կարդարացնենք նաեւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, օկուպացիան եւ կլեգիտիմացնենք նրա ցեղասպան քաղաքականությունը»: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայացրած` Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանին, ըստ որի՝ Հայաստանը…

Կարդալ ավելին

Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում Արսեն Թորոսյանի հետ կապված կրքերը դեռ չեն հանդարտվում: ՔՊ-ականներից ոմանք այս օրերին տարբեր օղակներով Նիկոլ Փաշինյանի ականջին փորձում են տարբեր տեղեկություններ հասցնել Թորոսյանի մասով, որպեսզի ավելի լարեն Թորոսյան-Փաշինյան առանց այն էլ լարված հարաբերությունները: Այս առումով ակտիվ է, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը, որն իր մտերիմ Արփի Դավոյանի միջոցով…

Կարդալ ավելին

Ով է սոցցանցերում տարածվող տեսանյութում հայերին սպառնացող ադրբեջանցին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ով է սոցցանցերում տարածվող տեսանյութի ադրբեջանցի «բնապահպանը», որը սպառնում է Նովրուզի կապակցությամբ հայի արյուն թափել, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը փակագծեր է բացում: — Այդ անձը ղեկավարում է «Чистка продолжается» տելեգրամ-ալիքը, որի անվանումը, տեղադրվող տեսանյութերն ու հոդվածները խոսում են այն մասին, որ իրենց վերջնական նպատակն Արցախն ամբողջությամբ հայաթափելն է»: Նյութն ՝ այստեղ 

Կարդալ ավելին