Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային

Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Համաշխարհային բանկն այսօր հայտարարել Է Թուրքիային արտակարգ օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման համար 1,78 միլիարդ դոլար հատկացնելու մասին», – ասվում է ՀԲ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։…

Կարդալ ավելին

Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում (ՎԻԴԵՈ)

Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում: Նրանք նաև օգնել են փլատակների տակից հանել են 33 մարդու դի, հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ի Telegram-յան ալիքը: Փետրվարի 6-ին մի շարք հզոր երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայում և Սիրիայում: Վերջին տվյալներով, Սիրիայում զոհերի թիվը հասել է 1347 մարդու, Թուրքիայում զոհվել է 16546 մարդ: Տեսանյութը՝ այստեղ

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժից զոհվել է Ադրբեջանի առնվազն չորս քաղաքացի

Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է Ադրբեջանի առնվազն 4 քաղաքացի: Ազատության հաղորդմամբ, այդ տեղեկությունն «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: «Կան տվյալներ 4 քաղաքացիների զոհվելու մասին: Մի կնոջ դին ընտանիքն արդեն հուղարկավորել է Թուրքիայում: Հիմա միջոցներ են ձեռնարկվում մյուս երեք զոհերի մարմինները հայրենիք վերադարձնելու համար»,- հայտնել է ԱԳՆ-ն:  

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի, Սիրիայում՝ 1347-ի

Irakanum.am-ը գրում է. ուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի։ Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, վիրավորների թիվը կազմում է 70347 մարդ։ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1347-ի։  Եվս 2295 մարդ վիրավորվել է։ Ամբողջական հոդվածը այստեղ

Կարդալ ավելին