«Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը». Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից և երազում է: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ընձեռնված հնարավորությունը»,- ասել է Աքարը: Նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը»…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմամթերք կհանձնի HIMARS-ի, HAWK 2-ի եւ Puma-ի համար՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմամթերք կհանձնի HIMARS-ի, HAWK 2-ի եւ Puma-ի համար՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում։ Օգնության նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության խիստ կարեւոր միջոցներ, ինչպես նաեւ հետեւակի զրահապատ մեքենաներ եւ այլ սարքավորումներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ, ԱՄՆ ՌՕՈւ բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը: Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ԱՄՆ նախագահի թույլտվությունը՝…

Կարդալ ավելին

Սեմյոն Պեգովին մեղադրանք է առաջադրվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս բլոգեր, WarGonzo նախագծի ստեղծող Սեմյոն Պեգովին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել «ռազմական թեմաներով քարոզչական նյութեր» ստեղծելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դատախազությունը նշել է, որ մեղադրանքն առաջադրվել է հոդվածով, որը պատիժ է նախատեսում Ռուսաստանի գործողությունները «հիմնավորելու, օրինական ճանաչելու, ժխտելու», ինչպես նաև ՌԴ ԶՈւ-ին «փառաբանելու» համար։ Հետաքննությունը պարզել է, որ Պեգովը YouTube-ում և…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն Մոլդովային եւ Ուկրաինային 135 մլն դոլար կհատկացնի տնտեսության վերականգնման համար

ԱՄՆ-ում հայտարարել են Մոլդովային եւ Ուկրաինային «տնտեսական վերականգնմանն աջակցելու» համար 135 մլն դոլար փոխանցելու մասին: «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) այսօր հայտարարել է, որ ամերիկա-ռուսական ներդրումային հիմնադրամը (TUSRIF) ԱՄՆ Կոնգրեսի հետ համագործակցությամբ կփոխանցի ավելի քան 154 միլիոն դոլար, այդ թվում 135 միլիոն դոլար Western Nis Enterprise Fund-ում՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի տնտեսական վերականգնմանն աջակցելու համար»,-ասվում է…

Կարդալ ավելին