Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՊՆ

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ։ Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում: ։

Կարդալ ավելին

ՊՆ–ն հորդորում է վիրավորների մասին չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ադրբեջանական կողմը վաղ առավոտից կրակում է Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը նշում է, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: «Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի, Տիգրան Արզաքանցյանի, արտախորհրդարանական քաղաքական ուժերի այլ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Կարդալ ավելին

Մարդասիրական տեղափոխությունների հարցում կա ընդմիջում. ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը պատկան մարմինների հետ. Զառա Ամատունի

Ադրբեջանի իշխանությունը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Կոմիտեն այս օրերին շարունակում է երկխոսությունը ներգրավված կողմերի պատկան մարմինների հետ՝ պայմանավորված որոշ ընթացակարգերի մանրամասներով. «Այս պահի դրությամբ մարդասիրական տեղափոխությունների հարցում կա…

Կարդալ ավելին