Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, հայտնում են առողջապահության նախարարությունից։ «Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:  Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Ադրբեջանը էսկալացիանները օգտագործում է բանակցություններում գրանցված առաջընթացները զրոյացնելու համար. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ասել է , որ Ադրբեջանի ԶՈւ գործողություններ սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-4–ը ԱՄՆ–ում, սրանք նպատակ ունեն նաև խաթարել Բրյուսելում և Քիշնևի սպասվող բանակցությունները։ «Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նպատակը չէ, որևէ տեղային միջոցառում կարելի հանգիստ հարթել։ Ադրբեջանական ապատեղեկատվությունը երեկ ետին թվով…

Կարդալ ավելին

Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՊՆ

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  Սոթքի ուղղությամբ  վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին