Դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու ամոթալի փորձերը. ՀՀ ԱԳՆ կոչը՝ Ադրբեջանին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են…

Կարդալ ավելին

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կարդալ ավելին

Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ

Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կրակ է բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սոթքի ուղղությամբ լարվածությունը թուլացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է»,– ասված է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՊՆ

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ։ Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում: ։

Կարդալ ավելին