Կփոխվի ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը

ՀՀ ՊՆ-ն տարածել է նոր հաղորդագրություն, որի մեջ մասնավորապես նշված է՝ «ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ»։  

Կարդալ ավելին

Կառավարությունը հաստատեց վարժական հավաքների մեկնարկը, այն կտևի մինչև մայիսի 12-ը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշումը: Նախագծով նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: նախագծով սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշման նախագծում ասվում է….

Կարդալ ավելին

Գիշերը Երևանում դանակահարել են քաղաքապետարանի 2 աշխատակցի

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում:…

Կարդալ ավելին