
Արցախում միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկումն անհրաժեշտություն է. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը։ «Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:…