Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 5894-ի

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 5894-ի։ Տուժել է ավելի քան 34 810 մարդ։ Հաղորդում է երկրի փոխնախագահը։ Փրկարարական խմբեր են շարունակում ուղարկվել Ադըյաման, Հաթայ եւ Քահրամանմարաշ։ Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 4 հազար մեքենա, մասնակցում է ավելի քան 60 հազար մարդ։

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին   հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը: Նա նշել է, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական…

Կարդալ ավելին

Յոթամյա աղջիկը փլատակների տակ պաշտպանում է փոքրիկ եղբորը․ հուզիչ տեսանյութ՝ երկրաշարժից տուժած Սիրիայից (Video)

Lurer.com-ը գրում է. Յոթամյա աղջկա հուզիչ լուսանկարը, որում նա պաշտպանում է իր փոքր եղբոր գլուխը փլատակների տակ, հալեցրել է համացանցի օգտատերերի սրտերը: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մոհամադ Սաֆան, ով կիսվել է լուսանկարով Twitter-ում, նշել է, որ երեխաները 17 ժամ մնացել են փլատակների տակ և ապահով դուրս բերվել։ «7-ամյա աղջիկը, ով 17 ժամ փլատակների տակ գտնվելով, ձեռքով պահում…

Կարդալ ավելին

Էրդողանը եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի՝ ավերիչ երկրաշարժերից տուժած տասը նահանգում, հայտնում է Անադոլու գործակալությունը։ Էրդողանն ասել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ցնցումների զոհ է դարձել 3549 մարդ, վիրավորվել՝ 22 168-ը։ Փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ: «Մենք կանգնած ենք ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ…

Կարդալ ավելին