Ինչքանով՞ է հավանական, որ երկրաշարժները կլինեն նաև Հայաստանում․ Սեյսմոլոգ

Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և…

Կարդալ ավելին

Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի

Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: «Այս պահի դրությամբ Հալեպում 4 հայ զոհ ունենք: Վիրավորներ ևս կան, թիվը հստակ չէ»,-ասաց Ալեքսանյանը: Այս պահին հայկական կազմակերպությունները մոնիթորինգ են իրականացնում, դպրոցների, եկեղեցիների և այդ…

Կարդալ ավելին

Թուրքիայում 2-րդ երկրաշարժից հետո ցնցումները զգացվել են Բաթումիում

Վրաստանի սևծովյան Բաթումի քաղաքում երկուշաբթի կեսօրից հետո ցնցումները զգացվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրորդ երկրաշարժից հետո, հայտնում է տեղական Batumelebi գործակալությունը։ «Ցնցումները Բաթումում զգացվել են մի քանի րոպե։ Քաղաքի որոշ շրջաններում մարդիկ լքել են բնակելի շենքերը բակերում»,- հայտնում է գործակալությունը։ Հիշեցնենք, որ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։…

Կարդալ ավելին