Կարծում ենք՝ այս երկու երկրի միջև հնարավոր է խաղաղություն. Պետդեպը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ երեկ կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին: «ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար նախարար Բայրամովին այս շաբաթ բանակցություններն անցկացնելու նպատակով, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային հասնելու համար: Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Սա…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին՝ «կողմնակալ» որակելով ֆրանսիական կողմի մոտեցումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» է հնչեցրել, որոնք «անընդունելի են»։ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական Բաքուն մեղադրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային «անհիմն նկրտումների» համար՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ «ֆրանսիական կողմը, որն իրեն ներկայացնում է որպես հակամարտության կարգավորմանը «ձգտող»…

Կարդալ ավելին

Երկրաշարժեր, ջրհեղեղներ և փոթորիկներ Թուրքիայում. Կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Երկրաշարժերը, ջրհեղեղները, տեղատարափ անձրևներն ու փոթորիկները Թուրքիայում շարունակվում են գրեթե ամեն օր։ Սիվաս նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա է եղել։ 4,1 մագնիտուդով երկրաշարժ էլ գրանցվել է թուրքական Ադանա նահանգում, տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը։ Գերատեսչության թվիթերյան հաղորդման մեջ տեղեկացվել է, որ երկրաշարժը գրանցվել է ժամը 07.48-ին։…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանն է պատասխանատու Լաչինի միջանցքի արգելափակման ու Արցախի շրջափակման հարցում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է. «Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների՝ եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանը Լաչինի ճանապարհի նկատմամբ ունի լիազորություններ և ինքնիշխան իրավունքներ։ Ադրբեջանը, ինչպես միշտ, իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչին-Խանքենդի ճանապարհով շարժվող քաղաքացիների,…

Կարդալ ավելին