Երկրաշարժեր, նոր զոհեր ու ավերածություններ Թուրքիայում և Ադրբեջանում (տեսանյութ)

Երկրաշարժերը, ուժգին քամիներն ու եղանակային անբարենպաստ պայմանները Թուրքիայում շարունակվում են։ Տարերային աղետների գոտում է հայտնվել նաև երկրի զբոսաշրջային և մշակութային կենտրոն Ստամբուլը։ Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 11:37-ին, ցնցումներ են գրանցվել նաև Ադրբեջանում՝ Մինգեչաուրի կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք։ Մանրամասն ՝ Բաց TV-ի պատրաստաժ ռեպորտաժում

Կարդալ ավելին

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին APA-ին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնում։ Սեյսմոլոգիական հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ տեղական ժամանակով 11:37-ին Մինգեչաուրի ջրամբարի տարածքում՝ Մինգեչաուր կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ։ Նշվում է, որ ցնցումները բնակավայրերում չեն զգացվել։ Նյութն ՝ այստեղ 

Կարդալ ավելին

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է երկրի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD), փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 3,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06։19 – ին Գյոքսուն շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել,…

Կարդալ ավելին

Նոր ուժգին երկրաշարժեր Թուրքիայում. Զոհերի թիվը հասնում է 54.000-ի (տեսանյութ)

Անցնող հանգստյան օրերի ընթացքում Թուրքիայում ամենօրյա ցնցումները չեն դադարել։ Երկրաշարժեր են գրանցվել նաև երկրի այնպիսի շրջաններում, որտեղ նախկինում ցնցումներ տեղի չէին ունեցել։ Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման տեղական վարչությունը ներկայացրել է վերջին 2 օրերի ընթացքում երկրում տեղի ունեցած երկաշարժերի ամփոփագիրը։ Մանրամասն ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին