Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի և Իրաքի սահմանային հատվածում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Նյութը ՝…

Կարդալ ավելին

Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»

Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (չակերտները՝ Tert.am), սակայն դեռևս ամբողջությամբ չի դուրս բերել իր զորքերը «Ադրբեջանի տարածքներից» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում: Նրա խոսքով՝ հայկական «անօրինական կազմավորումներն ու հանցավոր տարրերը» (չակերտները՝ Tert.am) մնում…

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը, վիրավորների թիվը՝ ավելի քան 115 հազարը։ «Աննախադեպ աղետներից տուժել է 11 նահանգ։ Ավելի քան 49 հազար քաղաքացի զոհվել է, ավելի քան 115 հազարը՝ վիրավորվել»,-հայտնել է Էրդողանը Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ: News.am-ի տվյալներով  7,7 եւ 7,6 մագնիտուդով…

Կարդալ ավելին

Իրանում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Հայաստանում

Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը…

Կարդալ ավելին