Վրաստանում իրավիճակն ավելի է թեժանում, ընդիմությունը չի նահանջում․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Թբիլիսիի կենտրոնում անկարգություններից ու բախումներից հետո Վրաստանի իշխանությունը հետ քայլ արեց։ Բավարարեց ընդդիմադիրների պահանջն ու, օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչեց խորհրդարանից։ Չնայած դրան բողոքի ակցիաններն ու բախումները դեռ շարունակվում են։ Մանրամասների համար առաջարկում ենք դիտել Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժը

Կարդալ ավելին

Խորհրդարանի նիստ, բողոքի ակցիաներ, ձերբակալվածների ազատ արձակում. իրավիճակը՝ Վրաստանում

Վրաստանում այսօր կեսօրին տեղի կունենա խորհրդարանի նիստ, որը կուղեկցվի բողոքի ակցիայով: Ակնկալվում է, որ խորհրդարանի նիստին քննարկվող հարցերից մեկը կլինի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը խորհրդարանը պետք ՝է քվեարկությամբ տապալի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող մեծամասնությունը հետ է կանչել օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը: Հաղորդվում է, որ խորհրդարանում…

Կարդալ ավելին

Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել

Ուրբաթ՝ մարտի 10-ին, Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ստոգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 590 հազար բնակչություն ունեցող Կեսարիա քաղաքից ութ կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը 5 կմ խորության վրա էր։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կարդալ ավելին

Թեժ իրավիճակ Վրաստանում, բախումներ է եղել. նոր մանրամասներ (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Նախագծին «կողմ» է քվեարկել 76, դեմ՝ 13 պատգամավոր։ Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի բակում բողոքի ցույցերի ֆոնին։ Ցուցարարները փակել են փողոցներն ու ասում, որ վրացական իշխանությունները «գնում են ռուսական ճանապարհով»։ Առաջարկում ենք դիտել Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժը՝ մանրամասներին ծանոթանալու համար

Կարդալ ավելին