Ստրասբուրգում բարձրացվել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում առաջացած մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և հումանիտար ճգնաժամի հետ կապված խնդիրները
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի այցը Ստրասբուրգ շարունակվում է։ Նախօրեին այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման խթանմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ…
