Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում են ՊՆ-ից։ Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին

Ամեն 5 րոպեն մեկ կրակոցներ են լինում, բայց մարդիկ իրենց գործերով են զբաղված. Սոթքի բնակիչ

Գյուղացիներին համայնքից չեն տարհանել, նրանք զբաղված են առօրյա գործերով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը: «Սակայն, ամեն  5 րոպեն մեկ կրակոցներ են լինում, հիմնականում հանքի ու Նորաբակ համայնքի մոտերը: Գյուղում իրավիճակը դեռ նորմալ է, ժողովուրդն իրենց գործերով է՝ կարտոֆիլ են ցանում: Հիմա խախանդ ա, թե իրիկունն ինչ կլինի՝ չեմ կարա ասեմ: Ես,…

Կարդալ ավելին

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։  Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից: «Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին