Ի՞նչ վիճակում են ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողները
Ադրբեջանական կողմը վաղ առավոտից կրակում է Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը 3 վիրավոր ունի։ Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Վարդենիսի զինվորական հոսպիտալից։ «Նրանց վիճակը բավարար է»,– ասել է Sputnik Արմենաիա-ի զրուցակիցը։
