Մայիսի 19-ին կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններ նաեւ ԱԳ նախարարների մակարդակով. ԱԳ փոխնախարար

Բրյուսելում նախատեսված բանակցություններին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 19-ին նախատեսված են բանակցություններ նաեւ ԱԳ նախարարների մակարդակով: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագրի տեքստն է: Հարցին, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, փոխնախարարը պատասխանեց. «Դուք տեղյակ եք հայտարարություններին, որոնք եղան վաշինգտոնյան բանակցությունների փուլից հետո: Որևէ…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութի կենտրոնական գրադարանը

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է: «Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից   երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ…

Կարդալ ավելին

14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում» ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և…

Կարդալ ավելին

Ցամաքային սահմանը բացելու համար ՀՀ-ն պետք է տնտեսությունը նախապատրաստի ադրբեջանական տնտեսական էքսպանսիային դիմագրավելու համար. Պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի, եթե Հայաստանը կատարի քաղաքական պահանջները՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունը, ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ և Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի, այսինքն՝ Բոսֆորից մինչև Չինաստան թուրքախոս ժողովուրդների միջև ցամաքային կապ հաստատել։ Նա կողմ է, որ ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար,…

Կարդալ ավելին