
Ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում «Հաղթանակ» զբոսայգում իրականացված վանդալիզմի հատվածը. պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ զբոսայգու
Երեկ անհայտ անձինք «Հաղթանակ» զբոսայգում պոկել են Հայրենական պատերազմում զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակները: Տեսանյութը արագ տարածվեց համացանցում: «Հաղթանակ» զբոսայգու փոխտնօրեն Գոռ Սարգսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հատվածն իրենց վերահսկողության տակ չէ. «Մենք վերահսկում ենք միայն ատրակցիոնների մասը: Իսկ այդ մասը ՊՆ-ի վերահսկողության տակ է»: ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ հակառակ պնդումն արեց. «Այնտեղ…