Ինչ հայտարարություններ է արել Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում. հակիրճ լուրերն այսօր

Այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել: Արդյունքների մասին զեկուցումներ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում ընդգրկված էր վեց հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույց, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վճռաբեկ…

Կարդալ ավելին

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 240 մլն ԱՄՆ դոլարի վնաս

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 128-րդ օրվա վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1100 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 326 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է ճանաչված ոսկերչի դի․ Քրեական քրոնիկոն (տեսանյութ)

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Դեպքի վայրում գտնվող իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան բնակիչ 55-ամյա տղամարդու դին, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ…

Կարդալ ավելին

Մհեր Գրիգորյանը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում…

Կարդալ ավելին