
Մրցում էի թուրք ծանրորդների հետ, պատասխանատվությունը շատ-շատ էր. Գոռ Սահակյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը երևանյան առաջնության արդյունքը սպասված է համարում: «Թեժ պայքար ծավալվեց, առավել ևս, որ Հայաստանում է և մրցակիցներն էլ թուրք մարզիկներ են: Պատասխանատվությունը շատ-շատ էր: Ես հավատում էի իմ հաղթանակին: Եվ քրտնաջան աշխատել եմ այս ամենի համար: Ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության` այսպիսի մեդալներ…