Գոռ Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 67 կգ քաշային կարգում ասյօր մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 145 կգ կշռող ծանրաձողը, որը նրան բերեց փոքր ոսկե մեդալ։ Այս քաշային կարգում՝ պոկում վարժությունում, երկրորդ հորիզոնականը բարձրացրած 141 կգ քաշով զբաղեցրեց Թուրքիայի ներկայացուցիչ Կահրիման Կանը,…

Կարդալ ավելին

Սոցապ նախարարությունը և Պետական կառավարման ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման, կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորություն տալու, հանրության ամենալայն շերտերի համար կրթության մատչելիության ապահովման և սահմանված մի շարք այլ նպատակներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Վերջիններս սահմանված առաջնահերթությունների շարքում…

Կարդալ ավելին

Արենի-Չիվա ավտոճանապարհին բախվել են «MAN» բեռնատարը և «Opel Zafira»-ն․ կա տուժած

Ապրիլի 17-ին, ժամը 19:26-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1966 թ․) և…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ եւ մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը նշել է, որ լինելով աշխարհահռչակ երգչի վաղեմի երկրպագուն, մշտապես բարձր է գնահատել նրա բացառիկ կարիերան միջազգային ամենահեղինակավոր բեմերում, համագործակցությունն արվեստի համաշխարհային մեծությունների հետ, տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն ու կապերը։…

Կարդալ ավելին