ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ. Նոր մանրամասներ. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի զինված ուժերի միացյալ զորախմբի մի խումբ զինծառայողներ կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին՝ նվիրված Հեյդար Ալիևի 100-ամյակին։ Կարսում անցկացվելիք համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական ​​գործողությունների ընթացքում զորքերի համակարգումը, կատարելագործել հրամանատարությունը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Կարդալ ավելին

Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Սիրիայի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրապնդված փոխօգնության բազմաթիվ օրինակներով: Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդն իր տոկունության և համբերատարության շնորհիվ կհաղթահարի առկա ճգնաժամը և ձեռնամուխ կլինի երկրի վերակառուցմանը: Մաղթում…

Կարդալ ավելին