
Ավտոկռունկն արգելափակվել էր ցեխակույտի մեջ. փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս են բերել արգելափակումից
Ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ին պատկանող հատուկ տեխնիկայի օգնությամբ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) դուրս…