Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ. Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում,  ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող  «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու…

Կարդալ ավելին

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արտակ Գալստյանի և Վարդան Ղուկասյանի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։ ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են…

Կարդալ ավելին

Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպի պատճառով Հայաստանը չի տուգանվել. Գիլոյան

Տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանը տուգանվել է 300 հազար եվրոյի չափով։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպի պատճառով Հայաստանը ոչ մի տուգանքի չի ենթարկվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Դա զազրախոսություն է, ոչ մի ֆինանսական տույժ չի եղել»,- ասաց…

Կարդալ ավելին

Կապանից օկուպացիայի ներքո է հայտնվել 2.700 հեկտար տարածք սեպտեմբերի 13-14-ի հարձակման հետեւանքով

Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի հարձակման և ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2.700 հեկտար: Տեղեկությունը հայտնում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Սյունիքում փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները։ «Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝…

Կարդալ ավելին