Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ամենամյա Ջահերով երթը։ Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։ ՀՅԴ ՀԵՄ-ն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, բոլորին հրավիրում է մասնակցելու Ջահերով երթին՝ աշխարհին համազգային միասնականություն և պայքարը շարունակելու կամք ցույց տալու համար։ Այս տարի բոլոր ցանկացողները Ջահերով երթին…

Կարդալ ավելին

Բացառիկ կադրեր, թե ինչպես է Թուրքիայում հնչում Հայաստանի օրհներգը (տեսանյութ)

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում բարձրացնելով մեր եռագույնն ու հնչեցնելով Հայաստանի օրհներգը։ Մանրամասները՝ տեսանյութում.

Կարդալ ավելին

Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին, նրանցից մեկը նաև թմրամիջոց է իրացրել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի…

Կարդալ ավելին

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավորը զրկված է անձեռնմխելիությունից։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն տվեց Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Կարդալ ավելին