Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու բեռնատարը․ կան վիրավորներ

Ապրիլի 15-ին մարդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-19:10-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին բախվել են  Քարակերտ-Դալարիկ 2810 կմ պիկետ 9 երկաթգծի Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և FAW մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է բեռնատարի…

Կարդալ ավելին

Արամ mp3-ն ներկայացրել է ԵԱ-ի բացմանը կատարած՝ «Դեպի բարձունք» երգի տեսահոլովակը

Արամ mp3-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Դեպի բարձունք» երգի հիման վրա։ Երգիչն այն կատարել էր երեկ՝ ապրիլի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։ Երգը հեղինակել են Անդրանիկ Բերբերյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Մթություն, լույսեր, հետաքրքիր կեպարներ՝ միանգամից զգացվում է ռեժիսորի…

Կարդալ ավելին

Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ. Պարզվեց Հայաստանը 4-րդն է աշխարհում. Փաշինյան (տեսանյութ)

2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում: «2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով», – գրել է…

Կարդալ ավելին

Հրդեհ՝ Ալափարս գյուղի տներից մեկի տանիքում

Ապրիլի 15-ին՝ ժամը 18:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի դպրոցին հարակից տներից մեկի տանիքում։ Հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։46-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել են տանիքի փայտե…

Կարդալ ավելին