
EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի հայտարարությունը
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։ EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա։ «EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի…