Արցախից 12 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են…

Կարդալ ավելին

Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է , որ  Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում։ «Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք: Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի…

Կարդալ ավելին

Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է ծառից կախված 44-ամյա տղամարդու դի․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա:  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պոլիկլինիկայի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ի դին:…

Կարդալ ավելին

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն։ «2023 թվականի ապրիլի 14-ին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրաբար այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում…

Կարդալ ավելին