Արամ Նիկոլյանին ոստիկանության բաժին են տարել․ Նարեկ Մանթաշյան

Ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը տեղեկացնում է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում բեմի վրա Ադրբեջանի դրոշը հրկիզող երիտասարդին տարել են ոստիկանական բաժին։ Մանթաշյանը մասնավորապես գրում է. «Արամ Նիկոլյան ջան, ապրես, եղբայր: Արամին ոստիկանական բաժին են տարել Շահումյանի, ես հիմա գնում եմ այնտեղ, կոչ եմ անում Արամին միայնակ չթողնել, բոլորս գնանք»։

Կարդալ ավելին

Երևանում իրանական բեռնատարը բախվել է թունելի վերին հատվածին և արգելափակվել

Ապրիլի 14-ին՝ ժամը 17:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում բեռնատարն արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ռ. Մ․, ծնված 1987 թ․, ԻԻՀ…

Կարդալ ավելին

Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետություն պատրաստ է բարձրացնել պատմության կողմից մեր առաջ դրված ծանրությունները․ Փաշինյան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շնորհակալություն հայտնեց եվրոպական ֆեդերացիային Հայաստանին նման հնարավորություն ընձեռնելու համար: «Այս առաջնությանը Հայաստանը սպասել էր 40 տարի: Սա չափազանց խորհրդանշական պահ է, քանի որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանի ինքնիշխան, անկախ հանրապետությունում: Եվրոպայի…

Կարդալ ավելին