ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար. Ալեն Սիմոնյան

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջ՝ հայկական կողմի հասցեին արված սին մեղադրանքներին, հարց է ուղղել՝ «Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիներ։ «Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը: Մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից: Եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում և…

Կարդալ ավելին

Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքում զրկվել է իրեն պատկանող վարելահողից. Արման Թաթոյան

Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքի այն բնակիչներից է, որը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքից` վարելահողից: Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետևանքով Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1.5 հեկտար հողատարածքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա ունի սեփականության իրավունքի վկայական, կան նաև պահանջվող…

Կարդալ ավելին

Մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:        

Կարդալ ավելին

Գյումրիում 3 ամիս փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից Սպանդարյան ընկած ճանապարհահատվածը

Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Ձիթողցյանների թանգարանի մոտից) մինչև Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածը: Ինչպես հայտնում է Գյումրու համայնքապետարանը, շրջանցող ճանապարհ առաջարկվում է Տերյան-Սունդուկյան խաչմերուկով Սպանդարյան-Սունդուկյան խաչմերուկ՝ աջ, ձախ և ուղիղ ուղղություններով:

Կարդալ ավելին