
ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «ԿԽՄԿ-ն տեղեկացված է ադրբեջանցիների դեպքի մասին և կապի մեջ է նրանց ընտանիքների և համապատասխան իշխանությունների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիներին, սակայն այդ հարցի շուրջ երկխոսությունն ընթանում…