Իշխանության նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանության նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը։ «Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների դեպքում, քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում, արագ ազատում պաշտոններից, ոմանց նկատմամբ էլ իրավական գործընթաց…

Կարդալ ավելին

Ուժի կիրառումն անընդունելի է․ ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների վրա հարձակմանը։ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարությունն անընդունելի է որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը: «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց…

Կարդալ ավելին

ՊՆ-ից հետո Փաշինյանը շտապել է ՔՊ գրասենյակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր «Քաղաքացիական պայմանագրի» Սայաթ-Նովայի վրա գտնվող գրասենյակում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը (ՊՆ-ից ուղիղ գնացել է գրասենյակ)։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս թիմի անդամներին պատմել է ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել հնարավոր բոլոր ռիսկերի ու սցենարների մանրամասները։ Միևնույն ժամանակ հատկապես խորհրդարանական «կազմին» հորդորել…

Կարդալ ավելին

Բանակին չկրակելու հրաման է տրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման պատճառը բանակում տիրող անտերությունն է, որի մասին երեկ ուղղակի կամ անուղղակի հաստատեցին հենց իրենք՝ իշխանականները։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից, ինչպես նաեւ որոշ ՔՊ-ականների հարցազրույցներից պարզ դարձավ, որ մասնավորապես Տեղ գյուղի հայ դիրքապահները թողնված են եղել բախտի քմահաճույքին՝ ո՛չ դիրքերն են ճշտված, ո՛չ խրամատներ…

Կարդալ ավելին