
ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները պարզ են, հրապարակային, լեգիտիմ ու արդարացված. Փաշինյան
ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները պարզ են, հրապարակային ու թափանցիկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ դրանք լեգիտիմ են ու արդարացված: Վարչապետը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին: Փաշինյանն ընդգծեց՝ համաձայն չէ նախկին իշխանության պնդումների հետ, թե գործող իշխանության կառավարման ժամանակ փչացել են հայ-ռուսական հարաբերությունները: «Ինչո՞վ են փչացել,…