
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է մեկ անգամ ևս 6 ամսով երկարաձգել պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է մեկ անգամ եւս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը եւ նման նախագիծ է դրել շրջանառության մեջ։ «ԱԺ քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ…