Հրդեհի հետևանքով 40 տուն է այրվել․ Միջազգային լուրեր

Հարավային Կորեայի Կաննին քաղաքի շրջանում բնական հրդեհի պատճառով առնվազն 40 տուն է ավերվել, այրվել են անտառային զանգվածի զգալի տարածքներ։ Ավելի քան 300 տեղացիներ և մոտ 700 զբոսաշրջիկներ ստիպված են եղել լքել վտանգավոր շրջանը։ Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով՝ ավերվել է 28 առանձնատուն, 12 պանսիոնատ և 4 Հյուրանոց, զոհերի մասին այս պահին չի հաղորդվում:  

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է․ զոհվածի մայր

Խոստացված խաղաղության դարաշրջանում մեզ սպասվում է սողացող պատերազմ և սպանդ։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ «Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է։ Վաղն այս բոլոր առաջխաղացումները սպասվում են Արարատում, Վարդենիսում, Ջերմուկում, Երևանում։ Իսկ մեզ արնաքամ անելով հյուծող, մեր սերունդը լափող…

Կարդալ ավելին

Ինչպես են ադրբեջանցիները մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին (տեսանյութ)

Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո սկսում են կրակ բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:  

Կարդալ ավելին

Հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-գրել է նա:

Կարդալ ավելին