Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության գործընթացով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ հայտարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։ Այդ մասին են վկայում հայկական կողմի սադրանքները, որոնք տեղի են ունենում միջազգային հանրության կողմից խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու լուրջ կոչերի ֆոնին։ Հայաստանի կողմից իրականացվող սադրանքները ոչ միայն խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև լրջորեն սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և…

Կարդալ ավելին

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են

Այս պահին որոշակի լարվածություն կա Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Փոխհրաձգություն է տեղի ունեցել մոտ 10 րոպեի չափով կամ մի քիչ ավելի: Գիտեմ, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են, քանի որ վտանգավոր է այնտեղ մնալը. հնարավոր է՝ լինեն միջադեպեր»,-նշեց նա: Պատգամավորը նաև հայտնեց, որ կրակոցները լսելի են նաև բնակիչների համար:

Կարդալ ավելին

Սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ ԱԺ արտահերթ նիստը տեղի չունեցավ

ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել: Նիստի սկզբում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը խնդրեց պատգամավորներին ՄԻՊ թեկնածուին հերթագրված հարցերը չուղղել և չունենալ ելույթներ՝ Սահմանային լարված իրավիճակով պայմանավորված: Հարցերը և ելույթները կհնչեն ԱԺ հերթական նիստերի ընթացքում: ԱԺ արտահերթ նիստը տեղի չունեցավ: Հիշեցնենք, որ Տեղ գյուղում Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքների: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Կարդալ ավելին

Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ

Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Այս պահին ադրբեջանական կողմից հրետակոծությունը Տեղի շրջանում շարունակվում է։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան` զինվորներ են բոլորը։ Մեկ տասնյակի չի հասնում վիրավորների թիվը։ Իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա հստակ է, որ 3 զոհ կա»,–ասաց Գրիգորյանը։ Սոթքի բնակիչներից…

Կարդալ ավելին