Հրատապ. Հրաձգություն Տեղ գյուղում, ունենք զոհեր ու վիրավորներ. բացառիկ մանրամասներ (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 16.00-ի սահմաններում համացանցում սկսեցին տեղեկություններ տարածվել, թե Սյունիքի մարզի Տեղ գյուղում 15-20 րոպե շարունակ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև։ Համաձայն ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղոդագրության՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Մանրամասները՝ տեսանյութում.

Կարդալ ավելին

Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը

Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։ Այս մասին գրում «Հայկական ժամանակ»-ը՝ հղոմ անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի…

Կարդալ ավելին

Հայկական կողմն ունի 3, ադրբեջանական կողմը՝ 4 զոհ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։ Նշենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ կրակ է բացվել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զոհերի և վիրավորների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմի հետ փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայողների թվում կան զոհեր և վիրավորներ։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Նախնական տվյալներով՝ հայկական…

Կարդալ ավելին