
Ադրբեջանցի զինվորներ են անհետ կորել
hraparak.am-ը հայտնում է , որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզ շրջանում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ շեղվել են ճանապարհից և մոլորվել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։