Վթար Մեղրիի Գործարարների փողոցում. վարորդը մահացել է

Ապրիլի 7-ի՝ ժամը 08:50-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան Մեղրիի Գործարարների փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՊԱԶ» ավտոբուսին։ «ՎԱԶ-2121»-ի վարորդ 60-ամյա Գագիկ Առաքելյանը և «ՊԱԶ» ավտոբուսի երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Գագիկ Առաքելյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակությունը ապրիլի 12-15-ը գործուղվելու է Սանկտ Պետերբուրգ։ Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Պատվիրակության կազմում, բացի ԱԺ նախագահից, ընդգրկված է 3 պատգամավոր`Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը և Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար…

Կարդալ ավելին

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի առաջին արդյունքներն արդեն շոշափելի են (լուսանկարներ)

Այսուհետ հայ և վրացի բիզնեսմենները նոր համագործակցություններ հաստատելու մեծ հնարավորություններ կունենան, որոնք կնպաստեն հայ և վրաց բիզնեսներին միասին աշխատանքներ իրականացնել՝ առավել հզոր տնտեսություն ունենալու համար։ Վրաստանում կայացած Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, կարևորվեց հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր քայլերով։ Համաժողովին ներկա էին Վրաստանի փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ՀՀ տարածքային կառավարման…

Կարդալ ավելին

Ռուբլին գտնվում է 4,25 դրամ նվազագույն և 4.70 դրամ առավելագույն փոխարժեքով

Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 8-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի. ամերիկյան մեկ դոլարը գնվում է 384 դրամ նվազագույն և 387 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 390 դրամ նվազագույն և 393 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 410 դրամ նվազագույն և 420 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 424 դրամ նվազագույն և 433 դրամ առավելագույն…

Կարդալ ավելին