ՔՊ-ն որոշել է վերականգնել կուսակցության արարողակարգերից մեկը․ Մամուլի տեսություն (տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը: Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վարչության նիստերին…

Կարդալ ավելին

Արցախից 14 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան, իսկ Հայաստանից 7 հոգի վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել…

Կարդալ ավելին

Մեր անմահ հերոսները․ Մեսրոպին գտել են իր զինվորի կողքին

Այս հերոսապատումը նվիրվում է Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոս ՝ մայոր Մեսրոպ Վարդանյանին։ Մեսրոպ Վարդանյանը ծնվել է 1990 թվականի մարտի 13-ին, Լոռու մարզի Լեռնանցք գյուղում։  Բանակի շարքերում էր 2012 թվականից։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո ծառայության էր անցել Արցախում։ Մեսրոպ Վարդանյանը սկզբում տանկիստ է եղել, խելացի ու համեստ մարդ էր,…

Կարդալ ավելին

Օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է , որ  2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար` կազմելով ՀՆԱ-ի 5.12%-ը։ 2021 թվականին այդ ցուցանիշը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, եղել է 366.4մլն դոլար կամ՝ ՀՆԱ-ի մոտ 2.5%-ը։ Նյութն ՝ այստեղ 

Կարդալ ավելին