ՔՊ-ն հաջորդ շաբաթ նիստեր կանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը: Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վարչության նիստերին իշխող…

Կարդալ ավելին

Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր, որի մասով իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության…

Կարդալ ավելին

Ապօրինի ընդերքօգտագործման հարցերով նոր միջգերատեսչական խումբը սկսել է աշխատանքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵՆ-ից։ Նիստի ընթացքում քննարկվել են 2022 եւ 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները: Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և…

Կարդալ ավելին

Հրդեհ Գյուրջյան փողոցում․ տուժածներ չկան

Ապրիլի 7-ին, ժամը 19:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 8/2 հասցեում գտնվող վագոն-տնակում: Հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։39-ին, մարվել՝ 19։51-ին։ Այրվել է ոչ…

Կարդալ ավելին