
Համակարգչային հափշտակությունից տուժած քաղաքացին ինքն է դարձել համակարգչային խարդախության հանցակից
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են…