Խաղաղապահներն Արցախից տարհանել են 63 ՌԴ քաղաքացու, այդ թվում 5 երեխայի

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք նախկինում ժամանել են Արցախի տարածք։ Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում: Նշվում է, որ միջոցառման արդյունքում դուրս է բերվել 63 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։  Հիշեցնենք, որ  Ադբերջանն անցած տարվա դեկտեմբերի 12-ին շրջափակել է Արցախը…

Կարդալ ավելին

Նոր երկրաշարժ և ավերածություններ Թուրքիայում. Բացառիկ կադրեր (տեսանյութ)

Թուրքական լրատվամիջոցները նոր տեղեկություններ են տարածել երկրում գրանցված նոր բնական աղետների և փլուզումների մասին։ Վերջին 2 օրվա ընթացքում Թուրքիայում  նոր երկրաշարժ է գրանցվել, երկրաշարժերի կենտրոնում հայտնված Քահրամանմարաշում նաև սողանքներ են տեղի ունեցել։ Տարբեր շրջաններում էլ շենքերի փլուզումներ են եղել։ Մանրամասները ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում  

Կարդալ ավելին

Թուրքիան հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին. Չավուշօղլու

Թուրքիան հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Այս մասին ուրբաթ Անկարայի նախագահական համալիրում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլու գործակալությունը: «Անկարան աջակցում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերին: Եվ այս առումով մենք սերտ կապի մեջ ենք լինելու Ռուսաստանի հետ»,-…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի…

Կարդալ ավելին