Պարգևատրվել են «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած 67 աշխատակիցներ

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի Մետրոպոլիտենից:

Կարդալ ավելին

Մհեր Սահակյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն ներկայացնելը շատ տարօրինակ կլինի․ Ռուբեն Մելիքյան

Մեր մոտեցումների մեջ որևէ բան չի փոխվել, մեր դիրքորոշումները շարունակում են մնալ նույնը։ Այս մասին ԱԺ-ում լրագողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում պատգամավորների նկատմամբ իրականացված քննչական գործողություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այն, ինչ մենք ներկայացրել ենք հանրությանը, որևէ կերպ չի փոխվել։ Ես չեմ ուզում հիմա իմ կանխատեսումներն այստեղ հրապարակել, բազմաթիվ հարցեր…

Կարդալ ավելին

ԱԺ-ում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև

Խորհրդարանում այսօր քննչական գործողություններ են կատարվել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, որոնք մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Լրագրողների հետ զրույցում Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց` առերեսումներ անցկացնելու հարցում որևէ տարօրինակ բան չկա, սովորաբար առերեսումներ են արվում ճշմարտությունը պարզելու համար։ Նշենք՝ մարտի 31-ին…

Կարդալ ավելին

«Նոր Զովք» ընկերությունը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2.000.000.000 դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթով նախաքննությունը։ Ինչպես արդեն տեղեկացվել է փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության…

Կարդալ ավելին