«Հունից դուրս եկա, սա դաս է ինձ համար». Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։ «Հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած…

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 9-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 7-8-ը, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ: Ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում ապրիլի 6-ի…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում. Սարգիս Խանդանյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտնել է , որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ «Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները։ Որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա»,- ասաց Խանդանյանը։ Նա չի կարծում,…

Կարդալ ավելին

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Լաչինի միջանցքում. Բացառիկ մանրամասներ (տեսանյութ)

Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Շուշիի մերձակայքում։ ԱՀ ՆԳՆ-ն հերթական հաղորդագրությունն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 4-ին ադրբեջանցիները կանգնեցրել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ ուղևորվող ավտոմեքենան, որի մեջ եղել են մի խումբ  քաղաքացիական անձինք, որոնց թվում նաև կանայք, տարեցներ ու երեխաներ։ Դեպքի առթիվ հայտարարություններ էին տարածել Արցախի պետական կառույցները։ Մանրամասն ՝ Բաց TV-ի պատրաստած…

Կարդալ ավելին