Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 4-ին Արցախում՝ Լաչինի միջանցքում. Մամուլի տեսություն (տեսանյութ)

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած նախօրեին ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքն ու բարքը քննարկման առարկա չի դարձել, բնականաբար, խոսք չի գնացել նաեւ Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին, որի վերաբերյալ կոչով էր հանդես եկել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ՔՊ խմբակցության մի թեւը որոշել է ԱԺ նախագահի դեմ գործընթաց գեներացնել,…

Կարդալ ավելին

Մեր անմահ հերոսները․ Ասել էր՝ ամեն օր կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց

Այս հերոսապատումը նվիրվում է հայրենիքի պաշտպանության համար 44 օր մղված մարտերում զոհված հերոս ՝ Սամվել Խաչատրյանին։ Սամվել Անդրանիկի Խաչատրյանը ծնվել է 2002թ-ի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ 2020թ-ի հուլիսի 28-ին զորակոչվել է բանակ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղ: «Սամվելս բարի էր, ընկերասեր, քչախոս։ Ուներ մեծ շրջապատ, խելացի էր, կամեցող, բոլորի կողմից սիրված ու հարգված։…

Կարդալ ավելին

«Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ազատ են արձակվել

«Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Sputnik Արմենիա»-ից։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ։ Ըստ գործի՝ փաստական տվյալներ…

Կարդալ ավելին

Հարցաքննություններ խորհրդարանում. ՔԿ քննիչները ԱԺ-ում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի գործով խորհրդարանում պատգամավորների առերես հարցաքննություն է ընթանում։ Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասել է , որ այդ վարույթի շրջանակներում ակտիվ վարութային և քննչական գործողություններն, այդ թվում՝ առերեսումները, շարունակվում են։Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի…

Կարդալ ավելին