Ալեն Սիմոնյանի դեմ գործընթաց է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած նախօրեին ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքն ու բարքը քննարկման առարկա չի դարձել, բնականաբար, խոսք չի գնացել նաեւ Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին, որի վերաբերյալ կոչով էր հանդես եկել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ՔՊ խմբակցության մի թեւը որոշել է ԱԺ նախագահի դեմ գործընթաց գեներացնել,…

Կարդալ ավելին

Միջադեպի մասնակիցներից ստացված տեղեկությունները հավաքագրվել են և նկարներով, տեսանյութերով ուղարկվել միջազգային կազմակերպությունններին, արձագանք չկա․ ԱՀ ՄԻՊ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանցիները ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ`արգելափակելով ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 արցախցիներ Գորիսից վերադառնում էին Ստեփանակերտ։ Արցախցի չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։ Մինչ այս պահը որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի արձագանքել ադրբեջանի հերթական հայատյաց քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի…

Կարդալ ավելին

Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանը, ով նաեւ ադրբեջանցիների հետ բանակցող խմբում է ներգրավված, օրերս ազատվել է ղեկավարի պաշտոնից։ Որոշ տեղեկություններով՝ ազատման պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են, Ներսիսյանը դժգոհություններ ունի, եւ որոշել են պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով,…

Կարդալ ավելին

Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հնարավոր կլինի հարկային ստուգում իրականացնել. ՊԵԿ նախագիծը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունման արդյունքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հարկային մարմինը հնարավորություն կունենա իրականացնելու համալիր հարկային ստուգում։ Առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Օրենսգրքի 335-րդ հոդվածի ներկայիս կարգավորումներով հարկային մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ…

Կարդալ ավելին