Արցախում քննարկվել են ռուս խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը:    

Կարդալ ավելին

Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել դատախազություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Երեկ ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուի կողմնակիցների կողմից Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական թիմի անդամների, քաղաքական ուժի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։…

Կարդալ ավելին

Գավառում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ»  բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը…

Կարդալ ավելին

Հիվանդանոցում 7-ամյա աղջիկը մահացել է. Քրեական Քրոնիկոն

Մարտի 31-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է։ Վթարի հետևանքով «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 7-ամյա և 26-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա աղջիկը մահացել է:Կատարվում է նախաքննություն։…

Կարդալ ավելին